where to order generic viagra price of desi viagra in india how much does a 30 day supply of cymbalta cost cost of valtrex at rite aid is exelon a good buy

Արմավիրի թեմ

Արմավիրի թեմում բաժանվեց հերթական օգնությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։ Հերթական օգնությունը ստացվեց «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից:  Մայր Աթոռին հատկացվեց 100․000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար՝ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս անգամ Արմավիրի թեմին նվիրաբերած 5 մլն գումարով 36կգ-անոց սննդային օգնություն հատկացվեց Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքների  և հարակից համայնքների թվով 271 խիստ կարիքավոր ընտանիքներին:       #gallery-1 { margin: auto; } #gallery-1 .gallery-item { float: left; margin-top: 10px; text-align: center; width: 25%; } #gallery-1 img { border: 2px solid #cfcfcf; } #gallery-1 .gallery-caption { margin-left: 0; }  Read More →

Հերթական օգնությունը բաժանվեց Արմավիրի թեմում

  Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին էր փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների: Հերթական անգամ, արդեն երկրորդ օգնության շրջանակներում Արմավիրի թեմի առաջնորդ՝ Տեր Սիոն արքեպս. Ադամյանի գլխավորությամբ, Արմավիրի թեմի քահանայից դասը հավաքագրեց և ներկայացրեց խիստ կարիքավոր, միայնակ ծերերի, հաշմանդամ ունեցող ընտանիքների անվանացանկ: Արմավիրի թեմի առաջնորդարանում կազմվեցին սննադային փաթեթներ, որոնք  քահանաների միջոցով բաժանվեցին Արմավիր, Մեծամոր և Էջմիածին քաղաքների և հարակից համայքների թվով 500 ընտանիքների:  Մայր Աթոռի սոցիալական բաժնի կողմից ուղարկվել էր նաև Արմավիրի թեմի տարածքից իրենց դիմած քաղաքացիների, դատապարտյալների ընտանիքների անվանացանկը, որոնց ևս տրամադրվեց սննդային օգնություն:     #gallery-2 { margin: auto; } #gallery-2 .gallery-item { float: left; margin-top: 10px; text-align: center; width: 25%; } #gallery-2 img { border: 2px solid #cfcfcf; } #gallery-2 .gallery-caption { margin-left: 0; }  Read More →

Նոր նշանակումներ

Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հրամանի համաձայն Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հավիվ՝ Տեր Ստեփաննոս ավագ քահանա Մելիքյանը ազատվել է իր պատրականություններից և ծառայության նշանակվել Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանը նշանակվել է Արմավիրի Սուրբ Գրիգոր Նակեկացի եկեղեցու հոգևոր հովիվ: Սամաղարի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ահարոն  քհն. Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ծիսակատար հոգևորական: #gallery-3 { margin: auto; } #gallery-3 .gallery-item { float: left; margin-top: 10px; text-align: center; width: 25%; } #gallery-3 img { border: 2px solid #cfcfcf; } #gallery-3 .gallery-caption { margin-left: 0; }  Read More →

Օգնություն կարիքավոր ընտանիքիներին

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՍՆՆԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով, մանավանդ արտակարգ դրության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ ընտանիքներ կանգնեցին հանապազօրյա հացի խնդրի առաջ։ Հատկապես ծանր դարձավ օրավարձով աշխատող կամ արտագնա աշխատանքով ապրող, հաճախ պետական սոցիալական աջակցության որևէ համակարգում չընդգրկված ընտանիքների վիճակը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիոսի կողմից որոշում կայացվեց 2,5 մլն դրամի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հայաստանյան թեմերին՝ տեղում խիստ կարիքավոր ընտանիքներին սննդի փաթեթներով օգնություն տրամադրելու նպատակով։ Պահպանելով վիրուսի տարածումը կանխարգելող բոլոր կանոնները՝ Արմավիրի թեմի առաջնորդարանում Արմավիրի տարածաշրջանի Կարմիր Խաչի կամավորների օգնությամբ պատրաստվեցին փաթեթներ՝ համապատասխանաբար 1-4 հոգանոց, 5 և ավելի անդամ ունեցող ընտանիքների համար: Արմավիրի թեմի հոգևորականները սեղմ ժամանակահատվածում կազմեցին մոտավորապես 230 ընտանիքների անվանացանկ՝ ք. Արմավիր, ք.Մեծամոր և Արմավիրի մարզի գյուղական համայնքներից: Նրանք համագործակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական աջակցության համապատասխան բաժինների հետ, որպեսզի հնարավորինս չկրկնվի այլ կազմակերպություններից օգնություն ստացած ընտանքիների հասցեները: Նշենք, որ փաթեթեների բաժանման գործընթացում ներգրաված անձիք՝ հոգևորականներն ու նրանց օգնող կամավորները, խստագույնս հետևել են Առողջապահության նախարարության կողմից մշակված՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր քայլերին։ Անդրադառնալով կազմակերպված սննդային օգնության ծրագրին, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպս. Ադամյանը նշեց. «Արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հարկադրված մնացել են տանը, ինքնամեկուսացել և ավելի սրվել է սոցիալական վիճակը, եկեղեցին այս դժվարին օրերին չի լքել նրանց: Կազմակերպելով այս օգնությունը, եկեղեցին նույնպես իր համեստ ներդրումը ունեցավ կարիքավոր ընատնիքների օրվա հոգսը թեթևացնելու խնդրում: Հուսանք ու հավատանք, որ Աստծո օգանկանությամբ մարդկությունը կհաղթահարի այս ճգնաժամը ևս, և կշարունակի ապրել բանականոն կյանքով, բայց արդեն վերաարժեվորած իր կյանքի ընթացքը»: #gallery-4 { margin: auto; } #gallery-4 .gallery-item { float: left; margin-top: 10px; text-align: center; width: 25%; } #gallery-4 img { border: 2px solid #cfcfcf; } #gallery-4 .gallery-caption { margin-left: 0; }  Read More →

Երիտասարդաց միություն

Գայ գյուղի Սուրբ Նշան եկեղեցին և կից կրթական կենտրոնի ծավալած գործունեությունը

Գայ գյուղը, նախկինում` Խաթունարխ,  հիմնվել է 1828 թ.-ին: Բնակիչները գաղթել են Խոյի Սալմաստ գավառից: Նոր հիմնված գյուղում հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է եղել: Քանի որ բնակիչները հավատավոր ժողովուրդ են եղել, անհրաժեշտություն են ունեցել եկեղեցի կառուցել: 1829-ական թվականներին կառուցվել է հողաշեն եկեղեցին: 1894թ-ին կառուցվել է քարաշեն Սբ. Նշան եկեղեցին: Այն դարձել է ուխտատեղի նաև հարևան` Ակնաշեն, Հայկաշեն, Ջրառատ, Արաքս, Մեծամոր և այլ գյուղերի համար: 2007թվականին եկեղեցու տանիքն ու հիմնապատերը ամբողջությամբ վերանորոգվել է Կանադայի Թեմի  SIMA  կազմակերպության միջոցներով`  կանադահայ երիտասարդների անմիջական մասնակցությամբ: 2002 թվականից Եկեղեցուն կից  գործում է ,,ՍՈՒՐԲ ՆՇԱՆ,, կրթամշակութային կենտրոնը: Կենտրոնի հիմք են հանդիսացել 2000թ-ին եկեղեցուց ներս գործող կիրակնօրյա դպրոցի երեխաները և նրանց ծնողները: Սբ. Նշան եկեղեցու հովիվ Տեր Գևորգ քահանան և հավատավոր նվիրյալ ուսուցիչը սկսեցին անցկացնել Հայ եկեղեցու պատմության, կրոնական դասընթացներ, զուգահեռաբար բեմադրվում էին դաստիարակչական բնույթի թատերական ներկայացումներ: Սկզբում հոգևոր դասընթացներին հաճախող երեխաները 50 էին Ակնաշենից և Գայից: Հետագայում երեխաների թիվը ավելացավ, հասնելով 70-ի: 2002 թ.-ից ի վեր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ  Սբ. Նշան հոգևոր կրթամշակութային կենտրոնի գործունեությունը շարունակվում և զարգանում է: 2002-2016 թթ-ին Կենտրոնը կազմակերպել և իրականացրել է նկարչության, ասեղնագործության, գորգագործության, թատերական, երգեցողության, 1-ին բժշկական օգնության, համակարգչային գրագիտության, դեկորատիվ կիրառական արվեստի, խեցեգործության դասընթացներ: Ուսուցման ընթացքը պարուրված է եղել հոգևոր զրույցներով, դաստիարակչական քարոզներով, ուխտագնացություններով, հոգևոր և մշակութային միջոցառումներով: Գայի հոգևոր, կրթամշակութային կենտրոնը իր համար առաջնային է համարում կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում: 2002-2017 թվականներին կենտրոնի գործունեությունը ընթացել է 54քառ.մետր տնակում: 2017թ. ավարտվել է 100քառ.մ կենտրոնի քարե շինության ներքին և արտաքին աշխատանքները` բարերարությամբ ԱԺ Պատգամավոր` Սեյրան Սարոյանի և Ամերիկահայ բարերար Մարո Սեմերջյան ընտանիքի աջակցությամբ: Նորակառույց կենտրոնը ծառայում է կրթական գործունեությանը: Ներկայումս ունեն  20 եկեղեցասեր երիտասարդներ, որոնք հաճախում են եկեղեցի և կամավոր սկզբունքով ընգրկված են կենտրոնի, եկեղեցու ծխական կյանքում, ակտիվ մասնակցում են եկեղեցական միջոցառումներին, ազգային և հայրենասիրական տոներին. երիտասարդների  միությունը օգնում և նպաստում է եկեղեցուն կից  գործող ,,Սբ. Նշան,, կրթամշակութային կենտրոնի գործունեությանն ու աշխատանքին` կամավորները օգնում են խմբակների աշխատանքում, կազմակերպում են հանգանակություն տարբեր միջոցառումների առթիվ, հանգանակությունները օգնում են կազմակերպելու ուխտագնացություններ, օգնելու կարիքավորներին, եկեղեցուն անհրաժեշտ աշխատանքներին, երիտասարդաց միության երաժշտասեր անդամները օժանդակում են կիրակնօյա պատարագների երգեցողությանն ու համերգային գործունեությանը, երիտասարդները կազմակերպում են տարբեր հոգևոր  և դաստիրակչական թեմաներով զրույցներ, քննարկում հոգևոր հովվի հետ, տաղավար տոներին  եկեղեցու հավատավոր անդամների համար կազմակերպում են սիրո ճաշ և օգնում հյուրասիրությանը: Իհարկե այս  ամենն իրականացվում է Սուրբ Նշան եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Գևորգ Կրտիկաշյանի և երեցկին Հասմիկ Մխիթարյանի սիրո, նվիրվածության, կազմակերպվածության  ու ջանասիրության շնորհիվ: #gallery-5 { margin: auto; } #gallery-5 .gallery-item { float: left; margin-top: 10px; text-align: center; width: 20%; } #gallery-5 img { border: 2px solid #cfcfcf; } #gallery-5 .gallery-caption { margin-left: 0; }  Read More →
Enter Analytics/Stat Tracking Code Here