Արևմտյան Հայաստանից բերված հողն ու ջուրը օրհնվեց և խառնվեց եկեղեցու հիմքերին

Sep 20, 2011 | Թողնել մեկնաբանություն

Արևմտյան Հայաստանից բերված հողն ու ջուրը օրհնվեց և խառնվեց եկեղեցու հիքերինԱնկախության 20-ամյակի տոնակատարությունների նախօրեին` սեպտեմբերի 20-ին Արմավիրի մշակույթի տան պարային խմբի սաները  այցելեցին Արմավիր քաղաքում կառուցվող եկեղեցու շին հրապարակ, իրենց հետ բերելով  Արևմտյան Հայաստանից բերված հող և ջուր: Բերված հողը և ջուրը թեմի հոգևորականներ` Տեր Ստեփանոս  քհն. Մելիքյանի և Տեր Մաշտոց քհն. Ստեփանյանի  կողմից օրհնվեց և խառնվեց եկեղեցու հիմքերին: Այնուհետև թեմի առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանը իր օրհնությունը և գովեստի խոսքերը հղեց այս նախաձեռնության կապակցությամբ: Երեխաները ցուցադրեցին իրենց պարային կատարումնները և քաղցրավենիքով հյուրասիրեցին ներկաներին, Արմավիրի երիտասարդաց միության անդամներին  և եկեղեցու շինարարներին:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here