Նշվեց Ջանֆիդայի Սբ. Կարապետ եկեղեցու օծման 2-ամյակը

May 10, 2016 | Թողնել մեկնաբանություն

2014թ.-ի մայիսի 10-ին Ջանֆիդա համայնքում օծվեց և բացվեց Սուրբ Կարապետ եկեղեցին:

Այսօր նշվեց եկեղեցու օծման 2-ամյակը:

Նախկինում Ջանֆիդա համայնքի բնակիչները մկրտության, պսակադրության, Պատարագներին մասնակցելու կամ պարզապես եկեղեցի մտնելու համար ստիպված էին հասնել հարակից համայնքների եկեղեցիներ: Իսկ հիմա, արդեն երկու տարի է, համայնքը ունի իր հոյակերտ եկեղեցին, և այժմ իրենք են հյուընկալում հարակից շրջանների հավատացյալներին: Այս երկու տարիների ընթացքում եկեղեցու շուրջ են համախբվել հավատացյալներ, որոնց շարքերը, հատկապես վերջին շրջանում` նկատելիորեն համալրվում են:

Բացման օրվանից եկեղեցում եղել է այցելու հոգևորական, իսկ այժմ,  նշանակված է հոգևորական, ով մշտապես եկեղեցում է և համայնքի կողքին:

Մայիսյան հաղաթական տոների կապակցությամբ ներկաները պսակ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի հուշակոթողի առաջ: Ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Արիս քահանան, բարերարի ընտանիքի անդամնեը, համայնքապետ` Ռ. Եղիազարյանը, դպրոցի տնօրեն` Հ. Սրեյանը և ուսուցչական կազմը, աշակերտներ, համագյուղացիներ: Խոսքով հանդես եկավ դպրոցի ուսմասվար Ա. Ամիրխանյանը, ով հիշեցրեց պատմական փաստեր, հայ քաջերի մասնակցությամբ և հաղթանակներով: Ապա ներկաները մտան եկեղեցի:

Եկեղեցում կատարվեց ժամերգություն, որի ավարտին Տեր Հայրը ողջունեց և շնորհավորեց ջանֆիդեցիներին` եկեղեցու 2-ամյակի կապակցությամբ: Նա իր խոսքում նշեց.

- Սիրելի ջանֆիդեցիներ, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում պրն. Արթուր Կարապետյանին և իր ընտանիքին` այս գեղեցիկ եկեղեցին մեզ պարգևելու համար: Շնորհավորում ենք նաև նրան` ծննդյան կապակցությամբ, ցանականալով արևշատ և քաջառողջ կյանքի երկար տարիներ, որ շարունակի իրականացնել իր եկեղեցանվեր և աստվածահաճո գործունեությունը: Եկեղեցի բառը հունարենից թարգմանաբար ունի երկու նշանակություն` քարե շինություն և ժողովուրդ: Այդ իսկ պատճառով եկեղեցին, ոչ միայն այս շինությունն է, այլ` նաև դուք, սիրելի հավատացյալներ: Ձեզնով է եկեղեցին զորեղ և հարուստ: Եկեղեցին առանց ձեր աղոթքների, առանց խնկի բույրի կդառնա պարզապես մի սովորական շինություն: Ուստի, պիտի լինենք համախմբված եկեղեցու շուրջ և սիրով` իրար հանդեպ:

Վերջում բաժանվեց նաև մատաղ` եկեղեցու բարերարի և եղբոր ընտանիքի կողմից:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here