Հոգևոր համերգ-խոկում Աղավնատան Սուրբ Աննա եկեղեցում

Jun 21, 2016 | Թողնել մեկնաբանություն

Հունիսի 19-ին, Աղավնատան Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ համերգ-խոկում` «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս» խորագրով:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Վարդերեսյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հրավիրվել էին Արթուր սրկ. Վարդանյանը և Արտակ սրկ. Ղևոնդյանը: Ներկա էին երիտասարդաց միությունը և համայնքի հավատացյալ ժողովուրդը: Միջոցառումը սկսվեց 19:30-ին և տևեց մոտ երկու ժամ:  Այս ընթացքում հնչեցին բազմաթիվ հոգևոր երգեր: Ներկաները հոգևոր երգերի ներքո հնարավորություն ունեցան աղոթելու և խորհելու: Միջոցառման ավարտին փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպվել հովվատանը: Ունկընդիրները իրենց շնորհակալությունը հայտնեցին հյուրերին, կիսվեցին տպավորություններով: Հյուրերի համար երիտասարդաց միությունը պատրաստել էր նաև փոքրիկ հուշանվերներ: Իսկ սարկավագ միաբանները խոստացան, որ նման հանդիպումները կունենանան շարունակություն:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here