ՈՒխտագնացություն դեպի Դսեղ

Jul 29, 2016 | Թողնել մեկնաբանություն

Ուխտագնացության ճանապարհն այս անգամ Աղավնյատան Սբ. Աննա երիտասարդաց միությանն ու Տեր Մասիս քահանային տարավ Լոռվա Դսեղ գյուղ: Ճանապարհին ուխտավորներին միացավ նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևորականներից Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը, որն իր ծառայությունն իրականացնում է Վանաձորի  բանակային կորպուսում: Ուխտավորներն առաջինը կանգ առան Դսեղի գործող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այստեղ ուխտավորներին ողջունեց համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանան: Կատարվեց ժամերգություն: Այնուհետև ուխտավորները շարունակեցին ճանապարհը: Նրանց միացավ նաև Տեր Գրիգորիսը: Հաջորդ ուխտավայրը Քառասնից Մանկանց խոնարհված վանքն էր, ուր հասնելու համար ուխտավորներին բավական դժվարին ճանապարհ էր սպասվում: Վանքը մեզ է հասել կիսավեր վիճակում, 13-րդ դարի կառույց է: Ապա ճանապարհը շարունակվեց դեպի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանք: Վանական համալիրը գտնվում է անտառի մեջ:

Վանք տանող ճանապարհի վրա է գտնվում <<Գիքորի աղբյուրը>>: Երբ ուխտավորները շտապում էին հասնել աղբյուրին և ջուր խմել, աղբյուրի մոտ նրանց անձամբ դիմավորեց հենց Գիքորը` նույն ինքը Ալբերտ Ղուլինյան, բայց արդեն 45 տարեկան հասակում: Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքում այժմ կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Խոնարհված վանքի պատերից ներս կրկին հնչեցին հոգևոր շարականները: Միասնական աղոթք կատարվեց: Յուրաքանչյուր սրբավայր այցելելիս ուխտավորները աղոթք էին բարձրացնում Հայաստան աշխարհի խաղաղության և միասնության համար:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here