Գիտություն և եկեղեցի

Oct 21, 2016 | Թողնել մեկնաբանություն

Քննարկման թեման այս անգամ բավականին տարածված էր և նաև վիճահարույց: Գիտություն, եկեղեցի…

Շատերիս է հետաքրքիր այս երկու հասկացությունների կապը. ինչքանով են մեկը մյուսին լրացնում, կամ արդյոք կարող են ունենալ որևէ առնչություն իրար հետ: Թեմայի շուրջ բանախոսելու հնարավորություն այս անգամ տրվեց Սբ. Աննա երիտմիությանը միացած նոր անդամներին: Բալայան Քնքուշը, ով նաև ԵՊՏՀ առաջին կուրսի ուսանողուհի է, ներկաներին ծանոթացրեց մի շարք հայտնի գիտնականների տեսակետների հետ: Խոսեց նրանց հանրահայտ տեսությունների մասին, դրանց և կրոնի կապի մասին: Նշեց այնպիսի օրինակներ, որոնցում մեզ հայտնի գիտնականները, ֆիզիկոսները, քիմիկոսները վերջիվերջո հանգել են այն համոզմանը, որ գիտությունը չի կարող լինել կամ ընդհանրապես զարգանալ առանց Աստծո միջնորդության և կամքի:

Բանախոսեց նաև Աղավնատան միջն. դպրոցի պատմության և կրոնի պատմության ուսուցչուհի Կիմա Խաչատրյանը: Նա փորձեց ևս մեկ անգամ ընդգծել եկեղեցու և, մանավանդ, Հայոց եկեղեցու գիտությանն օժանդակող դերի մասին: Դարեր շարունակ հենց մեր եկեղեցին է, որ խրախուսել է կրթության, լուսավորության տարածումը, հինվել են դպրոցներ եկեղեցիներին կից:

Վերջում իր ելույթով քննարկումն ամփոփեց Սբ. Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Վարդերեսյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին մասնակցության և ակտիվ քննարկման համար:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here