Աղավնատան Սուրբ Աննա եկեղեցու օծման 4-ամյակը

Oct 25, 2016 | Թողնել մեկնաբանություն

Նշվեց Սբ. Աննա եկեղեցու օծման 4-ամյակը..

4 տարի առաջ այս օրը աղավնատունցիների համար կրկին մեծ տոն էր: Սբ. Աննա եկեղեցում մատուցվեց անդրանիկ պատարագը: Շուրջ 3 տ. տևած շինարարական աշխատանքներից հետո 2012թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ եկեղեցու օծման արարողությունը: Այդ օրվանից սկսած եկեղեցում ամեն կիրակի մատուցվում է սուրբ պատարագ, հավատացյալների թիվն օրեցօր ավելանում է: Գնալով մեծանում է Աղավնատուն համայնքի և եկեղեցու կապը: Դրանում, իհարկե, մեծ է Սբ. Աննա եկեղեցու արժանապատիվ Տեր Հայրեր Տեր Մասիս քահանա Վարդերեսյանի և Տեր Մեսրոպ ավագ քահանա Ալոյանի դերը: Եկեղեցու հիմնադրման օրից այստեղ գործում է երիտասարդաց միություն: Աղավնատան երիտասարդները այստեղ հավաքվում են մեկ ընդհանուր գաղափարի և նպատակի շուրջ. անել ամեն հնարավորն ու անհնարը` գյուղի կյանքն ավելի ակտիվ դարձնելու և եկեղեցու հետ ամուր կապվելու համար: Այսօր եկեղեցում պատարագիչ քահանան Տեր Մասիսն էր: Նա իր քարոզում ևս մեկ անգամ շնորհավորեց աղավնատունցիներին, ընդգծեց եկեղեցու հիմնադրման կարևորության և մեծ դերի մասին այս համայնքում: Նա նշեց, որ եկեղեցին ուժեղ է ու կանգուն իր հավատացյալներով, ուստի հավատացյալներին կոչ արեց ամուր ու անսասան մնալ իրենց հավատքում: Պատարագից հետո Աղավնատան Մշակույթի տան հետ համատեղ տեղի ունեցավ տոնական միջոցառում: Աղավնատունցիներին իրենց կատարումներով շնորհավորեցին նաև մի քանի սիրված երգիչներ: Կատարումներով հանդես եկան նաև Մշակույթի տան սաները: Այս ամենից հետո կատարվեց նաև փոքրիկ հյուրասիրություն: Տոնական օրն ամփոփվեց երեկոյան տեղի ունեցած հրավառությունով:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here