Մահ իմացյալ` անմահություն է…

Nov 22, 2016 | Թողնել մեկնաբանություն

Այսօր` նոյեմբերի 22-ին Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում կատարվեց Արևիկ համայնքի բնակիչ, ապրիլյան քառօրյա պատերզմի օրերին հերոսաբար զոհված, զինծառայող Գոռ Կիրակոսյանին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահ Աշոտ Խաչատրյանը և այլ հյուրեր: Բացման և օծման արարողությունը կատարվեց ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր դասի:

Արարողությունից հետո խոսքը տրվեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: 

- Այսօր, այստեղ տեսնելով արցախյան պատերազմի մասնակիցներին, զինծառայողներ կորցրած ծնողներին ու հարազատներին, մեր առջև կանգնած այս փոքրիկներին` տղա և աղջիկ, որ զենք ու դրոշ առած կանգնած են, դժվարանում եմ հայրենասիրության խոսքեր ասել: Ես միայն բերում եմ իմ խոնարհումը Գոռ Կիրակոսյանի ծնողների ու հարազտաներին:

Ա. Հովհաննիսյանը ընթերցեց նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը, ապա փոխանցեց այն ծնողներին:

Այնուհետև Արմավիրի  մարզպետ Ա. Ղահրամանյանը իր խոսքում նշեց.

-Ես խոնարհվում եմ Գոռ Կիրակոսյանի և քառօրյա պատերազմում իրենց կյանքը տված մյուս բոլոր հերոս տղաների հիշատակի առջև: Նրանք իրենց հերոսությամբ ապացուցեցին, որ հայի մարտական ոգին անկոտրում է: Քանի դեռ մեր պետությունը գտնվում է կիսապատերազմական վիճակում, մենք պարտավոր ենք անառիկ պահել մեր սահմանները` ավաղ, նաև մեր քաջ տղաների կյանքի գնով, որոնց հիշատակը միշտ վառ ենք պահելու մեր սրտերում:

ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահի և «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահների կողմից Գոռ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվեց «Երկրապահ» և «Զինվոր հայրենյաց» հուշամեդալներով:

Խաչքարի գաղափարը եղել է Գոռի հոր` Կարապետ Կիրակոսյանինը: Ի սկզբանե ցանկացել են տեղադրել Մատաղիսում, որտեղ զոհվել է Գոռը, սակայն որոշել են, որ այն լինի եկեղեցու բակում:

Քանդակագործը Արևիկ համայնքի բնակիչ Արթուր Խաչատրյանն է:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here